Նոյեմբերի 13-ին, ժամը 17.15-ին, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել անձը չպարզված տղամարդու դիակ, իսկ «կրծքավանդակի աջ հատվածի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1981 թ. ծնված Արամ Պ.-ն և «որովայնի շրջանի վնասվածք» ախտորոշմամբ՝ 1978 թ. ծնված Մուշեղ Մ.-ն:
Նույն բուժհիմնարկից հաղորդում է ստացվել, որ Մուշեղ Մ.-ն ստացած վնասվածքներից ժամը 23.55-ին վերակենդանացման բաժանմունքում մահացել է:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ նոյեմբերի 14-ին պարզվել է, որ մահացած և անձը չպարզված տղամարդը 1991 թ. ծնված Գևորգ Ա.-ն է:
Հանգամանքները պարզվում են:
Կարդացեք նաև
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ ոստիկանություն