Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինը հավանություն է տվել հայ-ռուսական զորքերի միավորված խմբավորում ստեղծելու նախագծին

Նոյեմբեր 14,2016 11:04

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում Հայաստանի հետ Զորքերի միավորված խմբավորում ստեղծելու նախագծին և կարգադրել ստորագրել համապատասխան համաձայնագիրը: Կարգադրությունը տեղադրված է Ռուսաստանի իրավական ինֆորմացիայի պաշտոնական պորտալում:

«Ընդունել Ռուսաստանի Դաշնության կառավարության առաջարկը Համաձայնագիրը ստորագրելու վերաբերյալ… Հանձնարարել Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը Ռուսաստանի արտգործնախարարության մասնակցությամբ բանակցություններ վարել հայկական կողմի հետ և համաձայնության գալու դեպքում ՌԴ-ի անունից ստորագրել նշված Համաձայնագիրը»,- ասվում է կարգադրության մեջ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ միավորված խմբավորման նպատակն է ապահովել «Կովկասյան տարածաշրջանում կողմերի անվտանգությունը»:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930