Լրահոս
Օրվա լրահոսը

Գլխացավը, մկանացավը, հեւոցը, սրտխփոցը կարող է թոքաբորբի ազդանշան լինել

Նոյեմբեր 14,2016 11:30

Նոյեմբերի 12-ը թոքաբորբի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Թոքաբորբը թոքի շնչական հատվածի սուր վարակային բորբոքում է, որի ժամանակ գերազանցապես ախտահարելով ալվեոլները` նրանց մեջ առաջացնելով էքսուդացիա, ինչպես նաեւ ինտերարիցիալ հյուսվածք:

Ըստ Եվրոպական եւ ամերիկյան թոքաբանների միության կողմից առաջարկված դասակարգման՝ տարբերվում է թոքաբորբի 4 հիմնական ձեւ` առաջնային կամ արտահիվանդանոցային, երկրորդային կամ ներհիվանդանոցային եւ ասպիրացիոն, որոնք զարգանում են հիվանդանոց ընդունվելուց 2-3 օր անց։ Սրանց հարուցիչները հիմնականում գրամ-բացասական մանրէներն են: Հաջորդ դասակարգումն ատիպիկ թոքաբորբերն են, պայմանավորված ներբջջային հարուցիչներով (միկոպլազմա, լեգիոնելա, խլամիդիա եւ այլն) եւ իմունոդեֆիցիտային թոքաբորբեր։

Ըստ մասնագետների, թոքաբորբի պատճառ հաճախակի հանդիսանում են մանրէային կամ վիրուս-մանրէային ասոցիացիաները` միքսվարակ։ Այն երիտասարդների մոտ սովորաբար պայմանավորված է լինում որեւէ հարուցիչով (մոնովարակ), իսկ մեծահասակների մոտ ուղեկցող մեկ այլ հիվանդություններով:

Թոքաբորբերի զարգացմանը կարող են նպաստել նաեւ ռիսկի գործոնները, որոնք առաջանում են ներքին եւ արտաքին միջավայրի անբարենպաստ ազդակներից: Դրանք ժամանակավորապես կամ մշտական նվազեցնում են պաշտպանական համակարգի ֆունկցիան, օրգանիզմի ոչ սպեցիֆիկ կամ սպեցիֆիկ դիմադրողականությունը: Ռիսկի գործոններ են համարվում` տարիքը, որտեղ դասակարգվում են` մանուկներ եւ տարեց մարդիկ, այնուհետեւ թոքերի, սրտի, երիկամների, աղեստամոքսային ուղու քրոնիկական հիվանդությունները: Ռիսկի գործոնների մեջ են մտնում նաեւ իմունոդեֆիցիտայն վիճակները, որոնք լինում են բնածին եւ ձեռքբերովի, ծխելը, շփումը կրծողների եւ թռչունների հետ, ցուրտը, ճանապարհորդությունները, վիրուսային վարակը, ինչպես նաեւ թմրանյութերի եւ քնաբերների չարաշահումը եւ այլն։

toq8-1

Սուր թոքաբորբերի ժամանակ, անկախ պատճառագիտական եւ ախտաբանական առանձնահատկություններից, բնորոշ են ինտոքսիկացիոն համախտանիշներ` ընդհանուր թուլություն, գլխացավ եւ մկանացավ, հեւոց, սրտխփոց, ընդհանուր բնույթի բորբոքային փոփոխությունների համախտանիշ` դող, սարսուռ, ջերմության բարձրացում, քրտնարտադրություն: Ինչպես նաեւ թոքային հյուսվածքի բորբոքային փոփոխությունների համախտանիշ` հազ, խորխարտադրություն, պերկուտոր հնչյունի կարճացում, ձայնի դողոցի ուժեղացում, բնորոշ ռենտգենաբանական տվյալներ։

Թոքաբորբերի բուժման կարեւորագույն պայմաններից է դրենաժային ֆունկցիայի բարելավումը: Այդ նպատակով օգտագործվում են խորխաբերներ, բրոնխոլիտիկ եւ ոչ դեղորայքային բուժման միջոցներ:

Թեպետ ժողովրդական միջոցներով եւս կարելի է պայքարել թոքաբորբի դեմ, բայց սա միայն սկզբնական փուլում, ուստի նշանների դեպքում անմիջապես դիմեք բժշկի: Պետք է հիշել, որ ուշացումն ավելի է բարդացնում եւ բուժման ընթացքը երկարեցնում: Բնական միջոցներով բուժումը սկսելու համար պետք է ճիշտ ախտորոշվի հիվանդության աստիճանը եւ հաշվի առնվի օրգանիզմի առանձնահատկությունները:

Թոքաբորբի ժամանակ խորհուրդ է տրվում ուրցի եփուկ օգտագործել, որը ոչ միայն օգնում է թոքաբորբի, այլ վերին շնչուղիների հիվանդությունների, բրոնխիտի ժամանակ։
Առաջարկվում է նաեւ 300 գրամ մեղր, կես բաժակ ջուր եւ հալվեի մանր կտրատած տերեւները մարմանդ կրակի վրա 2 ժամ եփելուց հետո սառեցնել, խառնել ու պահել սառը տեղում: Ընդունել օրը 3 անգամ` ճաշի գդալով: Այս դեղամիջոցն ընդունելի է նաեւ երեխաների համար:

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

12.11.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930