Սերբիայի Նովի-Սադ քաղաքում ավարտվեց շախմատի Եվրոպայի ակումբային առաջնությունը:
Կանանց պայքարում «Ugra Chess Club»-ի կազմում հանդես եկած հայաստանցի Լիլիթ Մկրտչյանը թիմային 10 միավորով նվաճեց բրոնզե մեդալ: Եզրափակիչ տուրում Լիլիթը միավորը բաժանեց «Ladya Kazan»-ից իր հայրենակից Կարինա Համբարձումովայի հետ:
Լեւոն Արոնյանի «OR Padova»-ն թիմային ինը միավորով պայքարն ավարտեց 12-րդ հորիզոնականում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Լիլիթ Մկրտչյանի ՖԲ էջի