Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գազարով տորթ «Անմահական»

Նոյեմբեր 13,2016 12:30

Իրականում այս տորթն անուն չունի, պարզապես գազարով տորթ է: Սակայն գազարն այնքան պրոզայիկ մթերք է նման համեղագույն վայելքի համար, որ սխալ կլիներ այդ տորթին իր համին արժանի անվանում չտալը:

Անհրաժեշտ մթերքները

tort1

Գազար- 300 գրամ
Շագանակագույն շաքարավազ- 200 գրամ
Ձու- 2 հատ
Ալյուր- 150 գրամ
Բուսական յուղ- 150 գրամ
Ընկույզ- 1 բաժակ
Չրեր, չամիչ՝ ըստ ճաշակի (պարտադիր չէ)
Համեմունքներ՝ դարչին, մեխակ, հիլ, մշկընկույզ (мускатный орех)

Սոդա կամ փխրեցուցիչ- 1 թեյի գդալ
Աղ- 0,5 թեյի գդալ

Կրեմի համար՝

Նարնջի կեղեւ- 1 նարնջի
Մասկարպոնե կամ այլ սերուցքային պանիր- 100 գրամ
Շաքարի փոշի-100 գրամ
Վանիլի մզվածք (էքստրատ)- 1 թեյի գդալ կամ նույնքան նարնջի լիկյոր

Պատրաստման եղանակը

Ձուն եւ շաքարավազը լավ հարել, ավելացնել մանր քերիչով քերած գազարը, բուսական յուղը, կրկին հարել, ապա ավելացնել չոր մթերքները՝ ալյուրը, սոդան, կտրատած ընկույզը, չրեղենը, աղը, համեմունքները:

tort2
Լցնել ջեռոցի թավայի մեջ եւ դնել նախապես 150 աստիճան տաքացրած ջեռոցը՝ մեկ ժամով:

tort3 tort4
Պատրաստ լինելուց հետո թողնել սառչի, որից հետո վրան քսել կրեմը:
Կրեմի համար պարզապես գդալով խառնեք իրար սերուցքային պանիրը, շաքարի փոշին, նարնջի մանր քերած կեղեւը, նարնջի լիկյորը կամ վանիլը:

tort6 tort7

Դրեք մի քանի ժամով սառնարան, որից հետո կարող եք մատուցել:

tort8
Բարի ախորժակ:

 

Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

 

«Առավոտ»

12.11.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Իսկ ստեպղինով որ սարքէք, դեռ աւելի համեղ կը լինի:

    (جزر …)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930