Aravot.am-ը ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանի մորից`տիկին Գալյայից, որը նույնպես ներկա էր նոյեմբերի 12-ին Արագածոտնի մարզի Աղձք գյուղում գտնվող Արշակունյաց թագավորների դամբարանում բացվող հայոց արքաների մասունքներն ամփոփող երրորդ սնդուկի բացմանը, հետաքրքրվեց` ի ՞նչ զգացողություն ունի, որ այդ ամենում ներդրում ունեցած որդին պարգեւատրվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով:
«Ես աշխարհի ամենաերջանիկ մայրն եմ, որ իմ որդին իր աշխատանքով հասել է այս ամենին: Ես ամուսնուս մահից հետո չորս երեխա եմ պահել, մեծացրել եմ երեխեքիս եւ միշտ խնդրել եմ`ինչ անում եք, ինձ միայն միլիցիայի դուռ չտանեք: Ու աստծո, որ երեխաներս դաստիարակված են, բոլորը գնացին իրենց ճանապարհով»,-ասաց տիկին Գալյան: Մեր հարցին`մտածո՞ւմ էր, որ մի օր որդին պատգամավոր է դառնալու, Արագած Ախոյանը մայրը պատասխանեց. «Այդ մասին չեմ մտածել, բայց քանի որ գիտեի, որ որդիս ձգտումներ ունի, վստահ էի, որ դրանց հասնելու է»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
«Ու աստծո»…
ա. «Փառք» բառը պակասում է
բ. լաւ կը լինի «Աստված»ը գլխագիր Ա-ով գրել
(թէ ոչ, այդ ալ շատ է, կամ ել՝ շուտ է,
70 տարիներ Զայն սպանելէ ետք…)