Լրահոս
Օրվա լրահոսը

Մահացած ծննդկան Մերի Մարգարյանի հայրը կրկին կհանդիպի ԱՆ նախարարի հետ

Նոյեմբեր 12,2016 21:01

Անցած տարվա հուլիսին մահացած ծննդկան Մերի Մարգարյանի հայրը՝ Վաղինակ Մարգարյանը, եկող շաբաթ եւս մեկ հանդիպում կունենա ԱՆ նախարար Լեւոն Ալթունյանի հետ:

Այս շաբաթ նախարարի հետ հանդիպումից պարոն Մարգարյանը լավ տպավորությամբ է հեռացել:

«Նախարարից լավ տպավորություն եմ ստացել, հաստատ բացթողում էր, համոզված եմ, որ նա չէր ուզենա նման բան ասել, նա այդ մարդը չէ, մոտ երեք ժամ խոսել ենք հետը, ինձ վրա լավ տպավորություն է թողել»,- Aravot.am-ին ասաց պարոն Մարգարյանը՝ հանդիպման մասին այլ մանրամասների վերաբերյալ մեր հարցին պատասխանելով` no comment:

Հիշեցնեք, որ հոկտեմբերի 4-ին լրագրողների հարցին,  թե ինչ է պատրաստվում նախարարն անել հիվանդանոցներում ծննդկանների մահացությունների դեպքերի առիթով, որոնք վերջին շրջանում հաճախակի են դարձել, Ալթունյանը պատասխանել էր, թե ինքը  մեկ-երկու մահացած ծննդկանի դեպքով չի զբաղվում, դրանով զբաղվում են «դատական մարմինները, մորգը»։ Ավելի ուշ նախարարի մամլո խոսնակը հայտարարեց, որ նախարարը կհանդիպի մահացած ծննդկանների հարազատներին:

Պարոն Մարգարյանը նախարարի այդ հայտարարությունը համարում է սայթաքում. «Սայթաքում է  եղել, մեզնից  ներողություն խնդրելու հարց չկար, կառուցողական էր հանդիպումը, մենք էլի ենք հանդիպելու: Հիմա no comment»:

Նախարարն առաջարկել էր մահացած ծննդկանների հարազատներին համագործակցել նախարարության հետ, մեր հարցին, թե ինչպես եք պատկերացնում այդ համագործակցությունը, պարոն Մարգարյանը պատասխանեց. «Հիմա չի պատկերացնում, ընթացքը ցույց կտա, առաջարկություններ ենք արել, անհամբեր սպասում եմ դրա պատասխաններին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930