Aravot.am-ը Աղձքում հայոց արքաների դամբարանում գտնվող ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանից հետաքրքրվեց`մտահոգված չէ՞ , որ չծխելու եւ ծխախոտի գումարը բանակին ուղարկելու իր առաջարկը բուռն քննադատությունների տեղիք է տվել եւ ոչ դրական համատեքստում լայնորեն քննարկվել սոցցանցերում:
«Ես այսօր խոսում եմ միայն թեմայի շուրջ, չե՞ք ուզում թարգել»,- «ընդդիմացավ» նախարարը:
Այնուամենայնիվ, ի պատասխան մեր պնդմանը՝ նա ասաց. «Ծխելը վնաս է առողջությանը, ծխախոտի տուփի վրա էլ է այդպես գրված»:
Երբ մեջբերեցինք ֆեյսբուքյան օգտատերի արձագանքը, որ եթե նախարարը չի ծխում, այդ դեպքում թող ինքն էլ կնոջը ծաղիկներ չգնի եւ այդ գումարն ուղղի բանակին, Արմեն Ամիրյանը պատասխանեց. «Ես շատ բան չեմ գնում եւ ուղղում եմ բանակին, իսկ ով ուզում է՝ թող ծխի»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ