Այսօր՝ նոյեմբերի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններոմ Toyota Land Cruiser մակնիշի 10 ՕD 100 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Բադալ Մուրադյան փողոցում՝ «Իդեալ Վալան Պրոֆ» շինության դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 1-03 և օգնել է վրաերթի ենթարկված կնոջը տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ վարորդը եղել է նախկին Ազգային Անվտանգության Խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հայրը՝ Վահան Բաղդասարյանը։
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում