Լրահոս
Օրվա լրահոսը

Բազկամարտի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Արմեն Չապուխյանը՝ Գետահովտից (տեսանյութ)

Նոյեմբեր 12,2016 19:31

Բազկամարտիկ, աշխարհի եւ Եվրոպայի բազմակի չեմպիոն, Տավուշի մարզի Գետահովիտ գյուղից սերված Արմեն Չապուխյանը մեծ դեր ունի հայրենի գյուղում այդ մարզաձեւի տարածման գործում: Գետահովտեցի նրա սաները Եվրոպայի եւ Հայաստանի առաջնությունների  հաղթողներ եւ մրցանակակիրներ են:

Արմենն այժմ բնակվում է Երեւանում, մշտապես մարզվում է, նաեւ՝ մարզում բազմամարտիկների: Չնայած մայրաքաղաքում է ապրում, սակայն սերտ կապի մեջ է հայրենի եզերքի հետ: 2016թ. նոյեմբերի  7-ին Երեւանի պետական համալսարանի Իջեւանի մասնաճյուղում կայացել է բազկամարտի մասնաճյուղային առաջնություն, որի պատվավոր հյուրն է եղել Արմեն Չապուխյանը: ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանը Ա. Չապուխյանին նվիրել է  մասնաճյուղի կիրառական ֆակուլտետի ուսանողներից մեկի աշխատանքը:

samvel-araqelyan-arman-cha

Արմեն Չապուխյանը ու հայտնի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը ընկերներ են: Մի անգամ ընկերաբար մրցել են, լրագրողներն  Արմենին հարցրել  են՝ ո՞վ հաղթեց: Նա պատասխանել է՝ ես հաղթեցի բոքսում, Արթուրը՝ բազկամարտում:

2016թ. փետրվարի 26-ին Լաս-Վեգասում կայացած «Վենդետա» հեղինակավոր մրցաշարում  ծանր քաշային Արմեն Չապուխյանը մրցել է գերծանր քաշային, ԱՄՆ-ի չեմպիոն Քրիստիան Բինի հետ եւ հաղթել 4;2 հաշվով:

chapuxyan

Արմեն Չապուխյանը  լավ ընտանիք ունի, 2 զավակ՝ Բորիս անունով (Արմենի հոր անունն է) 13-ամյա  տղա  եւ Մարիամ անունով  6-ամյա  դուստր: Հետաքրքիր զուգադիպությամբ՝ Արմենը եւ իր մայրը նույն օրն են ծնվել:  Այսօր ՝ նոյեմբերի 12-ին Արմեն Չապուխյանը դարձավ 38 տարեկան, նրա մայրը՝ տիկին Սուսաննան 64  տարեկան:

https://www.youtube.com/watch?v=bCn-Xg-CY2U

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930