Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանն այցելել է Աղձքի հնավայր

Նոյեմբեր 12,2016 18:00

Նոյեմբերի 12-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն այցելել է Արագածոտնի մարզի Աղձք հնավայր: Խորհրդարանի ղեկավարը ներկա է գտնվել պատմական բացառիկ մի միջոցառման, որի ընթացքում ցուցադրվել են հնավայրում կատարված պեղումներն ու ինքնատիպ գտածոները:

Գալուստ Սահակյանը նախ շրջել է տարածքում, ծանոթացել 4-րդ դարին պատկանող Արշակունյաց արքաների դամբարանին, ապա պեղված իրերին, որոնց թվում էին միջնադարի ամենաթանկ հաղճապակին, բազմաթիվ զարդեր ու դրամներ: Այնուհետեւ Ազգային ժողովի նախագահի ներկայությամբ հնագետները բացել են գտածո 3-րդ սունդուկը, որում ամփոփված էին հայոց արքանների մասունքները: Նշենք, որ գտածոների ցուցադրությունը հնավայրում ամբողջացել է բեմադրություններով, որի ժամանակ ներկայիս սերունդը ցուցադրել է հայոց պատմության Արշակունիների ժամանակաշրջանը:

Տեղեկացնենք, որ Աղձքի 4-րդ դարի դամբարանում պատմահնագիտական առաջին պեղումները սկսվել են 1974թ-ին եւ մինչ այսօր ընթացել են փուլ առ փուլ: Հնավայրն իր մեջ ներառում է Արշակունյաց արքաների դամբարանը, բազիլիկ եկեղեցի, կոթողներ ու խաչքարեր:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. նունե says:

    Գալուտը էդ բոլորից ինչ է հասկանում, որ առել տարել եք…:)???

Պատասխանել