Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Առողջապահության նախարար. «Հովհաննես Հարությունյանը ներկա պահին վիրահատական բուժման ցուցումներ չունի»

Նոյեմբեր 12,2016 17:25

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը գրությամբ դիմել էր առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանին, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Հովհաննես Հարությունյանին վիրահատելու վերաբերյալ:

grutyun1

Պատգամավորը պատասխան է ստացել Լեւոն Ալթունյանից եւ Արման Թաթոյանից: Առողջապահության նախարարը նշել է, որ Հովհաննես Հարությունյանի ներկա վիճակը գնահատելու եւ բուժման հետագա գործառույթը հստակեցնելու նպատակով կազմակերպվել է կոնսիլիում առողջապահության նախարարության գլխավոր եւ առաջատար վնասվածքաբանների մասնակցությամբ. «Մասնագիտական եզրակացության համաձայն Հովհաննես Հարությունյանը ներկա պահին վիրահատական բուժման ցուցումներ չունի: Տրվել են խորհուրդներ, նշանակվել է դեղորայքային եւ վերականգնողական բուժում, ինչը հնարավոր է կազմակերպել ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում»:

grutyun2

 

Իսկ ՄԻՊ-ի պատասխանում նշված է. «Հովհաննես Հարությունյանի բժշկական փաստաթղթերի ուսումնասիրության եւ բուժման ուղղիչ հիմնարկի պետի բուժական գծով տեղակալի հետ զրույցի արդյունքում պարզվել է, որ 2016 թվականի սեպտեմբերի 8-ին Հ. Հարությունյանը պլանային կարգով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ կատարվել են անհրաժեշտ հետազոտություններ: Բժշկական կոնսիլիումը որոշել է շարունակել կոնսերվատիվ բուժումը՝ ծնկահոդի պահիչով (ֆիքսատոր) անշարժացումը եւս 4 շաբաթ՝ հաշվի առնելով ոսկրաբեկորների բավարար դիրքը եւ սերտաճման աստիճանը: 2016 թվականի սեպտեմբերի 12-ին Հ. Հարությունյանը դուրս է գրվել «Էրեբունի» բժշկական կենտրոնից եւ տեղափոխվել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ:

grutyun3

grutyun4

 

2016 թվականի հոկտեմբերի 6-ին կատարած կրկնակի ռենտգենոգրաֆիկ հետազոտության արդյունքների զննությամբ «Էրեբունի» բժշկական կենտրոնի վնասվածքաբան Գ. Բդոյանը առաջարկել է շարունակել դինամիկ հսկողությունը: Նախատեսվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնի կողմից ռեաբիլիտոլոգի խորհրդատվություն:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատակիցների հետ տեղի ունեցած առանձնազրույցի ժամանակ Հովհաննես Հարությունյանը հայտնել է, որ ոտքի շրջանում ունի ցավեր եւ չի կարողանում հենվել ոտքի վրա եւ մեկ այլ բժշկի խորհրդատվությամբ ցուցվել է եւս մեկ վիրահատական միջամտության անհրաժեշտություն: Պաշտպանի ներկայացուցիչների կողմից իրականացված ուսումնասիրության ժամանակ Հ. Հարությունյանի փաստաթղթերի շարքում նման փաստաթուղթ առկա չի եղել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930