Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հարություն Մեսրոբյան. Կառավարության ծրագիրը չի կարելի ընկալել որպես լիակատար ծրագիր

Նոյեմբեր 12,2016 15:09

«Հայաստանի կառավարության ներկայացրած ծրագրից առաջին անգամ ծրագրի հոտ է գալիս»,- նոյեմբերի 12-ին «Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը:

Սակայն, նա հավելեց, որ դա չի կարելի ընկալել որպես լիակատար ծրագիր. «Եթե մենք մի փաստաթղթի անունը դնում ենք ծրագիր՝ կապ չունի, թե կառավարության ծրագիր է, կորպորացիայի, ինքը պետք է ունենա պարտադիր բաղադրիչներ: Բաղադրիչներից մեկն այն է, որ պետք է գրված լինի, թե ինչ ենք ուզում անել, տվյալ դեպքում, խոսքը կառավարության մասին է՝ ինչ պետություն ենք ուզում կառուցել: Երկրորդը՝ ինչ գլխավոր թիրախներ կան, որպեսզի այդ նպատակը ստացվի: Երրորդը՝ ինչ քայլեր են պետք, որը բաժանված կլինի պարբերականությունով, այսինքն՝ երեք ամիսը մեկ, վեց ամիսը մեկ կամ տարին մեկ ինչ կարեւորագույն ցուցանիշներ պետությունը պետք է ապահովի: Այդ ցուցանիշները պետք է լինեն ե՛ւ քանակական, ե՛ւ այնտեղ, որտեղ չի կարող լինել քանակական ցուցանիշ պետք է լինի որակական»:

Հարություն Մեսրոբյանը նշեց նաեւ, որ կառավարության ծրագրում կան նաեւ դրական կետեր. «Վերջապես ինչ-որ կոնկրետ միջոցառումներ են գրված, ինչ-որ կոնկրետ ժամկետներ են դրված, ինչ-որ նոր գաղափարներ կան: Եվ ընդհանրապես զգացվում է, որ միայն բաժակաճառեր չեն, չնայած այդ ծրագիրն ունի որոշ չափով նախկին բոլոր բաժակաճառային ծրագրերի շորշոփ, բայց նաեւ ունի դրական մասեր»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930