Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արման Վարդանյան. «Հայտնի կարկառունների ձեռքն է կրակն ընկել այս երկիրը»

Նոյեմբեր 12,2016 14:49

«Հայտնի կարկառունների ձեռքն է կրակն ընկել այս երկիրը, ո՞վ պետք է կանգնած լինի մեր ետեւում»,- «Միասնություն» շարժման համաժողովի ժամանակ այսօր հայտարարեց համակարգող խորհրդի ղեկավար Արման Վարդանյանն`անդրադառնալով այն խոսակցություններին, որ առաջիկայում այս շարժմանը միանալու են ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը, Խաչատուր Սուքիասյանը եւ այլ հայտնի մարդիկ: Արման Վարդանյանը հավաստիացնում է, որ իրենց շուրջ մարդիկ հավաքվում են գաղափարի համար, իրենց կողքն էլ կարող են լինել հայտնի-անհայտ մարդիկ, ովքեր ամենօրյա աշխատանքով ապացուցել են իրենց կարեւորությունը երկրի եւ պետականության համար: «Մեր ետեւում ոչ ոք չի կարող կանգնել»,- ասաց նա:

«Միասնությունում» չեն ուրանում ավագ սերնդի արածը`անկախություն, հաղթանակ Արցախյան հերոսամարտում, բայց, ըստ Արման Վարդանյանը, երկրի այսօրվա վիճակը ցույց է տալի, որ ավագ սերունդը հոգնել է ու սերնդափոխություն է պետք` «ինտելեկտ, նվիրում ունեցող, հայրենիքը սիրող սերունդ պետք է գա»: Ի դեպ, հայրենիք ասելով, «Միասնությունում» Արցախն էլ նկատի ունեն:

«Մենք շատ բաներ կարող ենք խոսել, բայց շատ խոսացող չենք: Չկա մարդ, որ ասի երկիրը չեմ սիրում: Բայց ասում ա`սիրում եմ, գնում ա կաշառք ա վերցնում: Լավ խոսացողներ այսօր շատ կան, մենք գործով ենք ապացուցելու մեր արածը»,- ասում է Արման Վարդանյանը`հավելելով, որ եթե մեկ-երկու նախարար կանգնի օրենքի առջեւ եւ պատասխան տա, թե ինչո՞ւ է իր ոլորտում ամենաթողություն, այս երկիրը ոտքի կկանգնի:

armen vardanyan

«Մենք վստահ են մեր ուժերին հավատում ենք մեր գաղափարներին եւ համոզված ենք մեր հաղթանակի մեջ»,- իր խոսքն այսպես եզրափակեց շարժման համակարգողը:

Ինչպես հայտնի է, շարժմանը միացել է նաեւ «Հայազն» կուսակցությունը: «Հայազնի» ներկայացուցիչ, համակարգող խորհրդի անդամ Արմեն Մկրտչյանն էլ ասաց, որ անհրաժեշտ է համախմբվել եւ ընտրական գործընթացներում համընդհանուր լուծումներ բերել սեփական ծրագրերին: Նրա կարծիքով քաղաքացիական շարժումների, լոկալ պայքարներում տարած հաղթանակները պատճառների դեմ  տարված հաղթանակներ էին, ոչ թե հետեւանքի դեմ: Հիմա, եկել է ժամանակը համախմբվել`պատճառների դեմ պայքարել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930