Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նոր հայտ քաղաքական դաշտում (ֆոտոշարք)

Նոյեմբեր 12,2016 14:24

«Միասնություն, սերնդափոխություն, հաղթանակ». այս կարգախոսով այսօր հայաստանյան քաղաքական դաշտում իր մուտքն ազդարարեց «Միասնություն» շարժումը: Այսօր կայացած շարժման առաջին համաժողովում, համակարգող խմբի անդամ, ԲՀԿ նախկին խոսնակ Խաչիկ Գալստյանը հայտարարեց, որ այս շարժումը դառնալու է Հայաստանի իրականության ամենասպասված իրողություններից մեկը, քանզի երկում կուտակվել են բազում խնդիրներ`սոցիալական, տնտեսական, իշխանություն-հասարակություն  անջրպետը, տարբեր հասարակական հարցերի կուտակումը օր-օրի լուծում են պահանջում:

miasnutyun

Ուստի «Միասնության» անդամները նպատակադրվել են ապահովել բնականոն սերնդափոխություն, առողջ մրցակցային դաշտի ստեղծում, հայրենասեր անհատների, կարող եւ ինտելեկտուալ ուժերի համախմբում, պետական կառավարման փիլիսոփայության փոփոխություն, համազգային միասնության հաստատում:

miasnutyun2

«Այս շարժումը լինելու է մեր սերնդի միասնության, համերաշխության եւ հաղթանակի շարժումը»,- հայտարարեց Խաչիկ Գալստյանը:

«Միասնությունում» իրենց նպատակներին հասնելու հետեւյալ ճանապարհն են տեսնում` հանրային հարթակներում գաղափարական քննարկումների իրականացում  եւ նոր մոտեցումների գեներացիա: Այդ նպատակի համար շարժման դռները բաց են բոլոր այն մարդկանց եւ ուժերի համար, ովքեր պատրաստ են նման համագործակցության:

miasnutyun1

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930