«Հենարան» մամուլի ակումբում այսօր Aravot-ն ազատամարտիկ, հետախույզ Վովա Վարդանովին խնդրեց պարզաբանել՝ արդյո՞ք պակիստանյան 500 կմ հեռահարությամբ հրթիռները «համարժեք» են «Իսկանդերին»: Վովա Վարդանովը նշեց, որ Պակիստանն ունի մինչեւ 1000 կմ հեռահարությամբ հրթիռներ. «Դրանք միջուկային «նաչինկայով» են: Պակիստանը ստորագրել է համաձայնագիր՝ հրթիռային տեխնոլոգիաների չտարածման վերաբերյալ: Ցանկացած հրթիռ, որը 300 կմ-ից այն կողմ է գնում, վաճառքի ենթակա չէ»:
Հարցին՝ «այսինքն, բացառվո՞ւմ է, որ դա վաճառվի Ադրբեջանին», Վովա Վարդանովը պատասխանեց. «Չի բացառվում՝ գաղտնի ձեւով, բայց դրանք օգտագործելուց առաջ Ադրբեջանը 20 անգամ ավելի կմտածի, քան մենք՝ «Իսկանդերն» օգտագործելուց, որովհետեւ օգտագործելուց Ադրբեջանը Պակիստանին «փուռը կտա», իսկ մենք «Իսկանդերն» օրինական ենք օգտագործելու»:
Հիշեցնենք՝ Ադրբեջանի կողմից Պակիստանից նշյալ հրթիռները ձեռք բերելու լուրը փորձագետներն Ադրբեջանի հերթական քարոզչական հնարքն են համարում:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ