Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 12-ին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ Եսայանին` ծննդյան 70-ամյա հոբելյանի առթիվ:
Ուղերձում ասված է.
«Հարգարժա՛ն Օլեգ Եսայի,
Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 70-րդ տարեդարձի կապակցությամբ, հիշարժան հոբելյան, որը լավ հնարավորություն է արժեւորելու Ձեր անցած ուղին:
Կարդացեք նաև
Դուք վաստակել եք այդ իրավունքը` ամենադժվարին պահերին միշտ լինելով հարազատ ժողովրդի կողքին եւ անմնացորդ ծառայելով մեր ազգային նպատակների իրականացման հայրենանվեր գործին:
Զբաղեցնելով բարձր ու պատասխանատու պաշտոններ Արցախում եւ Հայաստանի Հանրապետությունում, այդ թվում՝ որպես ԼՂՀ առաջին վարչապետ, ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ` քաղաքական եւ պետական գործչի Ձեր գիտելիքներն ու փորձն ի նպաստ եք բերել մեր նորանկախ հանրապետության կայացմանն ու զարգացմանը:
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն, հաջողություններ ու ամենայն բարիք»:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ