Հիմնադիր խորհրդարանը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է, թե «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ՊՊԾ գնդի գրավումից մոտավորապես չորս ամիս անց երեկ՝ «նոյեմբերի 11-ին առավոտյան ժամը 10։30-ի սահմաններում, տեղի է ունեցել լայնամասշտաբ խուզարկություն Սասնա ծուռ Սեդրակ Նազարյանի՝ Սպանդարյան գյուղում գտնվող տանը։
Մի քանի տասնյակ ոստիկաններ և ՀՔԾ աշխատակիցներ ավելի քան հինգ ժամ խուզարկել են տունը և տան հարակից շինությունները՝ գործի դնելով ականաորսիչներից մինչև հատուկ վարժեցված շուն՝ խուզարկության ընթացքում ընդհուպ քանդելով տան հատակը, փորելով տնամերձ հողատարածքը և աթարի դեզը։
Խուզարկության ընթացքում ոչինչ չի հայտնաբերվել»:
շատ հետաքրքիր է որ այս խմբակը խօսում է՝ «անտրամաբանական և ջղաձիգ գործողություններ»ի մասին…
երգիծանք է, երևի
(կը ծիծաղէինք, եթէ մարդիկ մեռած չըլլային)