Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ գնդապետ Արթուր Հարությունյանը նշանակվել է ԼՂՀ պաշտպանության բանակի N 32964 զորամասի հրամանատար:
Նոյեմբերի 12-ին երկրի ղեկավարն այցելել է զորամաս եւ ստորաբաժանման հրամկազմին ներկայացրել նորանշանակ հրամանատարին:
Բակո Սահակյանը նշել է, որ գնդապետ Հարությունյանն անցել է զինվորական մեծ ուղի, ունի տարբեր ստորաբաժանումների ղեկավարման փորձ, համապատասխան գիտելիքներ եւ մարդկային որակներ` նրան մաղթելով արդյունավետ ծառայություն:
Նախագահ Սահակյանը շնորհակալություն է հայտնել ստորաբաժանման նախկին հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Գրիգորյանին ծառայության համար՝ բարձր գնահատելով նրա ներդրումը Պաշտպանության բանակի մարտունակության բարձրացման գործում:
Նախագահին ուղեկցում էին պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք:
Կարդացեք նաև
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ