Վարդան Հարությունյանը 2017 թվականի պետական բյուջեի քննարկումների ժամանակ Ազգային ժողովի տարածք էր մուտք գործել իր ծառայողական RANG ROVER մեքենայով: Նշենք, որ շատ քիչ պաշտոնյաների է նման շքեղ հնարավորություն ընձեռնվում:
ԱԺ-ում գործող անվտանգության կանոնների համաձայն` ԱԺ մի շարք պաշտոնյաներից զատ ծառայողական մեքենայով տարածք մտնելու իրավունք ունեն Ազգային անվտանգության խորհրդի անդամները, Ամենայն հայոց կաթողիկոսը, Երևանի քաղաքապետը, Վերահսկիչ պալատի նախագահը: Մնացած բոլոր դեպքերում ԱԺ նախագահն ինքն է որոշում՝ ում տալ նման արտոնություն, ում՝ ոչ, և համապատասխանաբար արտոնյալ պաշտոնյաների մեքենաների պետհամարանիշները տրվում են ՀՀ ՊՊԾ ղեկավարին, ում ենթակայության տակ գտնվող ծառայողներն էլ հսկում են ԱԺ մուտքերը:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում