Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր նախընտրական թատրոնը սկսվում է ասֆալտ փռելուց, նրանցը`բանավոր շոուով. «Ազգ»

Նոյեմբեր 12,2016 11:38

Թրամփը եւս բազմաթիվ կեղտոտ տեխնոլոգիաներ օգտագործեց, ինչպես, ի դեպ, եւ Քլինթոնը, սակայն ամբողջ խնդիրն այն է, որ սա տեղավորվում է ամերիկյան ընտրական շոուի համապատկերում, շոուն ավարտվելուց հետո թեկնածուները ժպտում են միմյանց, մոռանում թշնամանքը, եւ անգամ` կարող են աշխատել միմյանց հետ: Մերոնք թշնամանում են ընդմիշտ, կամ ավելի շուտ` այնպիսի մտայնություն է իշխում մեզ մոտ, որ միմյանց հետ համագործակցելու փորձերը համարվում են դավաճանություն: Մերը հետընտրական կենաց -մահու պատերազմն է միմյանց դեմ…հանուն երկրի, նրանցը` հետընտրական համագործակցությունը` հանուն երկրի:

Մեր նախընտրական թատրոնը սկսվում է ասֆալտ փռելուց, տարիներ չլուսավորված քաղաքին լուսավորության համար վարկ հատկացնելուց, գազի գին իջեցնելուց, մասնավոր բիզնես քաղաքապետարանին նվիրելուց, այսինքն` խիստ նյութական տեսք ունի, ջեմ ու մուրաբան էլ` վրադիր: Նրանցը` սկսվում եւ ավարտվում է բանավոր շոուի մեջ, դրանից դուրս չի գալիս: Մերը միլիարդատիրոջ ձեռքերը ոլորելն է ընտրություններից առաջ` գաղտնի սպառնալիքներով ու մամուլային կոմպրոմատներով, բիզնես խլելու խոստւմով, նրանք դա անում են միայն խոսքով, նրանք ինչ կոմպրոմատ որ ունեն` միանգամից հանրության սեփականությունն են դարձնում, ամենակեղտոտ մեղադրանքներ ուղղելով թեկնածուին` միայն խոսքի մակարդակում եւ հրապարակայնորեն, ու դատը մնում է ընտրող հանրությանը: Մերոնք ծեծում են, կամ կոմպրոմատով այնպես են վախեցնում մրցակցին, որ սա ծակերն է մտնում ու միակ հնարավոր բանն անում այդ վիճակում` հրաժարիմք: Մերը իրեն հաղթած անվանող թեկնածուին նախագահական հրավիրելն ու ձեռք առնելն է, նրանցը` հրավիրելն ու շնորհավորելը… Մերը տարբեր բովանդակության ու հատկանիշների` գունավոր, լուսավոր, բարեկեցիկ կուսակցությունների մի ողջ խճանկարն է, նոր անունով ու զգեստով հին հոգնեցրածների խաղ-առեւտուրը, նրանցը` արդեն շատ տասնամյակներ հանրապետականների ու դեմոկրատների մրցակցությունը: Որքան էլ Թրամփը հանրապետական վերնախավին չսիրի:

Մի օր, երեւի, մենք էլ կառավարություն կփոխենք ոչ թե նախընտրական տրամաբանության մեջ, այլ իսկապես երկիրը կարգի գցելու համար, ընտրություններ կանցկացնենք ոչ թե հանուն այս կամ այն կուսակցության, այլ հանուն երկրի, մանավանդ` Թրամփից ու Քլինթոնից ավելի լուրջ մարդիկ ունենք ե՛ւ երկրում, ե՛ւ հայկական սփյուռքում:

Մարիետա Խաչատրյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930