Նոյեմբերի 8-ի ընտրությունները պատմական էին ԱՄՆ-ի համար: Դրանց ընթացքում ամերիկահայ կառույցները չաջակցեցին թեկնածուներից ոչ մեկին, սակայն անհատական առումով, որպես Միացյալ Նահանգների քաղաքացիներ, ամերիկահայությունը շարունակում էր ակտիվորեն ներգրավված լինել ընտրությունների ընթացքին: Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն ասում է. «Այս ընտրությունները կարևոր էին ամերիկահայության համար, ովքեր անհատապես ներգրավված էին ընտրություններին: Սա պայքար էր ոչ միայն պահպանողական ու լիբերալ թևերի կամ ձախերի ու աջերի միջև, սա նաև պայքար էր գործող քաղաքական համակարգի ու համակարգից դուրս գտնվող ուժերի միջև, որտեղ պետքարտուղար Քլինթոնը ներկայացնում էր իշխող համակարգը կամ ստատուս քվոն, իսկ նորընտիր նախագահ Թրամփն՝ այդ համակարգին չպատկանող հատվածը»:
Ամերիկայի հայկական հանձնախմբի գործադիր տնօրեն Բրայան Արդունին ասում է: «Ամերիկահայությունը ամերիկյան հասարակության մասն է: Մենք տեսանք, որ ամերիկյան հանրությունը, ըստ հետազոտությունների, կիսված էր երկու թեկնածուների միջև, որի ժողովրդավարական հանգուցալուծումն էր թեկնածուներից մեկի՝ Դոնալդ Թրամփի հաղթանակը: Դա ժողովրդավարական գործընթաց էր»:
Արամ Ավետիսյան
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում