Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա անարդար է Ադամի, Կյաժի, Քյարամի և մյուս բոլոր հերոսների հիշատակի հանդեպ». «Հայկական ժամանակ»

Նոյեմբեր 12,2016 11:01

Առաջարկվում է, որ տղաների անձնազոհությունը փոխհատուցենք թեկուզ 60 հազար դրամ աշխատավարձից 1000 դրամը փոխանցելով իրենց ու իրենց ընտանիքներին: Եվ ի՞նչ կապ ունի այստեղ թալանող պաշտոնյան, նրա թալանածը, դղյակը, Մոնտե Կառլոյում կրված գումարը  կամ Կաննում անցկացրած արձակուրդը:

Բյուջեն թալանող պաշտոնյաներին պետք է հիշել ամեն օր, անհոգնել եւ առանց առիթի: Սոցիալական ցանցերը փայլուն հնարավորություն են տալիս դրա համար: Օրինակ, կարելի է ֆեյսբուքյան ֆլեշմոբ անել եւ ամեն օր որեւէ թալանչիի նկար սրտի ուզած մակագրությամբ, դարձնել գլխավոր նկար եւ այդպես տասնյակ հազար օգտատերերով: Կարելի է նրանց դեմ պայքարի այլ ձեւեր գտնել: Ի վերջո, կարելի է ամեն օր եռանդով հարեւանին, ընկերոջը, հորեղբոր որդուն բացատրել, որ ամեն անգամ թալանչիներին ընտրելով, հանդուրժում եւ խթանում են այդ թալանը: Բայց ներկայացված գաղափարի շրջանակներում ֆլեշմոբ սկսել «թալանչիներ, մեր հազար դրամին հանկարծ չկպնեք» բովանդակությամբ, արդար չէ: Դա անարդար է ոչ թե Սերժ Սարգսյանի կամ Վիգեն Սարգսյանի հանդեպ, այլ Ադամի, Կյաժի, Քյարամի մյուս բոլոր հերոսների հիշատակի եւ երեկ Թալիշի առաջնագծում կանգնած զինվորների հանդեպ:

Աննա Հակոբյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930