Լրահոս
Օրվա լրահոսը

Մագնուս Կարլսեն-Սերգեյ Կարյակին 1-ին պարտիան ավարտվեց ոչ-ոքի

Նոյեմբեր 12,2016 10:55

Նյու-Յորքում այսօր ուշ գիշեր ավարտվեց շախմատի թագի համար գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի եւ ռուսաստանցի հավակնորդ Սերգեյ Կարյակինի միջեւ մրցամարտի մեկնարկային պարտիան, որում սպիտակներով խաղում էր Կարլսենը:

Առաջին քայլը կատարելու պատիվը վստահվել էր Նյու-Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոյին: Ըստ տեղեկությունների, կազմակերպիչների մտահղացմամբ յուրաքանչյուր պարտիայում առաջին քայլն անելու է անվանի դեմքերից  որեւէ մեկը: Մրցակիցները կատարեցին 42 քայլ, որից հետո համաձայնեցին ոչ-ոքիի:

Այսօր երկրորդ պարտիայում սպիտակներով խաղալու է Սերգեյ Կարյակինը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ chess-news.ru-ի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930