Լրահոս
Օրվա լրահոսը

«1000 դրամը մի բաժակ կոֆեի փող ա». Սեյրան Սարոյան. Հրապարակ

Նոյեմբեր 12,2016 10:39

Յուրաքանչյուր աշխատողի աշխատավարձից 1000 դրամ պահելու մասին աղմուկ հանած որոշման եւ այլ հարցերի մասին զրուցեցինք ԱԺ գեներալ-պատգամավոր Սեյրան Սարոյանի հետ։

– Պարոն Սարոյան, ճի՞շտ եք համարում այդ գաղափարը՝ պարտադիր կերպով գումարներ գանձելը բանակի համար։

– Մեր հանրապետությունում չկա մի ընտանիք, որը բանակի հետ կապված չլինի, մեկը ծառայող ունի, մեկը՝ աֆիցերսկի ծառայող, էդ փողերը հո Վիգեն Սարգսյանը չի՞ հավաքում՝ տանի իրանց տուն։ Վիգեն Սարգսյանը խո իրա շահի համա՞ր չի անում։ Ամեն մեկս եթե կարում ենք մի փոքր ներդրում անենք, լավ է։ Ճիշտ ա, մարդ կա՝ էդ 1000 դրամն էլ ա իրա վրա երեւում, բայց չեմ գտնում, որ մի հայ կլինի ու իմանա էդ 1000 դրամը զինվորի վրա ա գնում, ու ինքն ափսոսա։ 1000 դրամը եսիմ մի մեծ փող չի, մարդու գրպանին շատ մեծ չի խփում, բայց բոլորիս կողմից հավաքված էդ գումարը մեծ է արդեն։ Ամեն մեկը թող մտածի, որ ինքն իր բանակին օգնում է։

– Բայց հարցրե՞լ են քաղաքացիներին՝ ուզո՞ւմ են իրենք մտածել բանակի մասին։

– Եկեք իմ պես մտածեք. հիմա օրը երեք բաժակ կոֆե ենք, չէ՞, խմում, էդ մեկը եկեք չխմենք, մի բաժակ կոֆեի փող ա։ Ես չգիտեմ՝ հարցրել են մարդկանց, թե չէ, բայց կարծում եմ՝ հարցրած կլինեն։ Եթե մեր երկրի ուսուցչուհին համաձայն ա էդ փողը տալու, մնացածն ամոթ էլ ա, որ չտան, ու ես գիտեմ, որ մեր ուսուցչուհիներն առաջուց էլ սիրով կտան։ Ամոթ էլ ա մեծ աղմուկ բարձրացնել։ Հիմա կասեք՝ ձենը տաք տեղից ա գալիս, բայց, հավատա՝ էդ հազար դրամը հարուստի համար էլ, քյասիբի համար էլ եսիմինչ փող չի։

Լուսինե Շահվերդյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930