2015-ին արձանագրված աղքատության 0,2 տոկոս նվազումը եւ 30 տոկոսից աղքատ բնակչության ցուցանիշը 29,8 տոկոս դառնալն, անշուշտ, աննշան փոփոխություն է: Այս ցուցանիշը ազգային վիճակագրական ծառայության` «Հայաստանի սոցիալական պատկերը եւ աղքատությունը 2015» զեկույցի, որը պատրաստվել է ըստ տնային տնտեսությունների հետազոտության արդյունքների, հիմնական եւ ավելի շատ վեճերի տեղիք տվող եզրակացությունն է: Նշենք, որ նման հետազոտություն վիճակագրական ծառայությունն անց է կացնում յուրաքանչյուր տարի, որի արդյունքները ամփոփվում եւ հրապարակվում են հաջորդ տարի: Այդ պատճառով էլ նոյեմբերի 7-ին հրապարակված զեկույցը վերաբերում է 2015-ի սոցիալական պատկերին:
Արդյունքում, համաձայն զեկույցի, 2014-ին մեր երկրի բնակչության 29,8 տոկոսը եղել է աղքատ, որից 10,4 տոկոսը` շատ աղքատ, իսկ 2 տոկոսը` ծայրահեղ աղքատ: Աղքատների թվաքանակը կազմել է մոտ 900 հազար, որոնց թվում շատ աղքատների թվաքանակը կազմել է մոտ 310 հազար, իսկ վերջինների թվում ծայրահեղ աղքատները կազմել են մոտ 60 հազար մարդ: 2014-ի ցուցանիշների համեմատ, աղքատության մակարդակի քիչ թե շատ երեւացող նվազում տեղի է ունեցել շատ աղքատների թվի մեջ մոտ 20 հազարով եւ ծայրահեղ աղքատների թվի մեջՙ մոտ 10 հազարով: Մինչ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի, այսինքն 2008-ի համեմատ, 2015-ին աղքատության մակարդակը դեռ բարձր է 2,2 տոկոսով, իսկ ծայրահեղ աղքատության մակարդակը` 0,4 տոկոսով, փոխարենըՙ 2,2 տոկոսոով ավելի քիչ են եղել շատ աղքատները:
Արա Մարտիրոսյան
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այս համարում