Արդյոք սա հենց այն ակտիվությունն է, որի մասին դեռեւս նոյեմբերի 6-ին կանխատեսում էր «Պահեստազորի սպաների համահայկական միություն» հասարակական կազմակերպության նախագահ Վարդան Ավետիսյանը` կոչ անելով կամավորական ջոկատների հրամանատարներին մոբիլիզացնել ուժերը` Ադրբեջանի հնարավոր հարձակմանը դիմագրավելու համար:
ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը պարզաբանեց. «Գործողություններ չեն, այլ խախտումներ են, պարզապես կրակում են: Եթե համեմատենք, ապա կտեսնենք, որ շատ ավելի քիչ են քանակական առումով խախտումները, քան եղել են երկու-երեք տարի առաջ: Թշնամին մեծ կորուստներ է կրել ապրիլյան պատերազմի ժամանակ, չի կարողացել իր ոչնչացման հանցավոր ծրագիրն իրականացնել, եւ շատ դժվար է լինելու նրան ապաքինվել»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում