Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ազատվե՛ք մաշկային զոլերից` տնային պայմաններում

Նոյեմբեր 12,2016 12:30

Ցանկացած կնոջ հմայքի անբաժանելի մասն է կազմում հարթ եւ առողջ մաշկը: Մաշկի վրա առաջացող զոլերը թեպետ անցավ են եւ չեն առաջացնում առողջական խնդիրներ, սակայն էսթետիկ տեսանկյունից որոշակի անհարմարությունների պատճառ են դառնում: Բժիշները խորհուրդ են տալիս նրանց դեմ պայքարել կոսմետիկ պատրաստուկներով ու ավանդական միջոցներով եւ զերծ մնալ վիրաբուժական միջամտություններից:

Doctors.am-ը ներկայացնում է տնային պայմաններում մաշկի վրա առաջացող զոլերից ազատվելու միջոցներ: Մաշկի հարթ, թարմ եւ առողջ տեսքը պայմանավորող նախապայմաններից է ճիշտ սննդակարգը: Բանջարեղենը, մրգերը, ընկույզը, բուսական յուղը, ծովամթերքները պարունակում են վիտամիններ եւ միկրոտարրեր, որոնք անհրաժեշտ են մաշկի առողջության համար: Խորհուրդ է տրվում օրվա ընթացքում օգտագործել նաեւ մեծ քանակությամբ հեղուկ:

Տեղային օգտագործման համար արդյունավետ են ձիթապտղի, նշի, կիտրոնի, նարինջի եւ ցորենից պատրաստված յուղերը: Ճարպոտ մաշկի դեպքում նախապատվությունը տրվում է նշի յուղին, իսկ չոր մաշկի դեպքում` նշի յուղի համակցումը ցորենից պատրաստված յուղի հետ: Այս յուղերին ավելացնում են վիտամին E ու տարբեր արոմատիզատորներ եւ քսում են զոլեր ունեցող մաշկին: Արդյունավետ է նաեւ մերսումը: Մերսումը հանգեցնում է նյութափոխանակության պրոցեսների ակտիվացմանը եւ լավացնում է մաշկի տվյալ հատվածի արյունամատակարարումը, ինչն իր հերթին նպաստում է նորմալ կենսագործունեությանը:

Կարող են լինել տարբեր միջոցների համակցումներ, օրինակ՝ մերսումից հետո քսել յուղեր եւ ծածկել: Տնային պայմաններում կարելի է նաեւ պատրաստել տարբեր քսուքներ:
Այդպիսի քսուքի պատրաստման համար անհրաժեշտ է.

– կես բաժակ ալոեի հյութ,
– կես բաժակ ձիթապտղի յուղ,
– 10 կաթիլ վիտամին E,
– 5 կաթիլ վիտամին A:
Տվյալ քսուքն օգտագործում են օրը 3 անգամ, որը պետք է պահել սառնարանում:

 

«Առավոտ»

11.11.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930