Լրահոս
Օրվա լրահոսը

2017-ի բյուջեի նախագիծը հաստատվեց` առանց ընդդիմադիրների. (Տեսանյութ)

Նոյեմբեր 11,2016 15:41

2017 թվականի բյուջեի նախագծի մասով պատգամավորների առաջարկները ընդհանրական են եղել, բայց «մեսիջներ» են պարունակել, թե ինչին պետք է ուշադրություն դարձնի կառավարությունը: ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում այդ մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը 2017 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ:

Հարկային, մաքսային քաղաքականության շտկումը, պետական ծախսերի արդյունավետությունը, ծախսերի ավելի թափանցիկությունը. խնդիրների այս շրջանակն է շոշափվում պատգամավորների առաջարկներում, բայց, ըստ Վարդան Արամյանի, դրանք դրված են թե այս բյուջեի նախագծի, թե կառավարության ծրագրի հիմքում:

Հիշեցնենք, նախագծով բյուջեի դեֆիցիտը 5,8 տոկոսից իջեցվել է 3,5 տոկոս: Կառավարությունը նախատեսում է ավելի «իրատեսական ծրագրավորում» իրականացնել, քանի որ 50 տոկոսը գերազանցող պետական պարտք ունենք: Եկող տարի 3,2 տոկոս տնտեսական աճ է նախատեսում կառավարությունը: ՀՀ-ի տնտեսական աճը, ըստ միջազգային կազմակերպությունների, ըստ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի, գերազանցում է ԵԱՏՄ բոլոր երկրների աճին, ԵՄ-ի միջին տնտեսական աճին: Նախագծով մեծացել է ԼՂՀ-ին օգնության գումարը:

«Ընդունում ենք, որ այս բյուջեն կոնսերվատիվ է, բայց այն կայունացման բյուջե է: 2017 թվականին պարտքի աճը ավելի կոնսերվատիվ է պահվելու, քան նախորդ տարիներին, շուրջ երկու տոկոս է նախատեսվում, 2016 թվականին սկսված դրամավարկային աճը կշարունակի մնալ ընդլայնվող»,- ասաց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Կառավարության հույսն այն է, որ 2017-ին միջազգային տնտեսական իրավիճակն ավելի բարվոք է լինելու, ինչն էլ իր անդրադարձն է ունենալու Հայաստանի վրա: ՌԴ տնտեսության կայունությունը արդեն իր ազդեցությունն ունի. Վարդան Արամյանը վկայակոչում է ընթացիկ տարվա առաջին ութ ամիսների տվյալները, համաձայն որոնց՝ արտահանումները դեպի ՌԴ ավելացել են`կազմելով շուրջ 60 տոկոս»:

Նախագիծն ընդունվեց եւ ընդգրկվեց երկուշաբթի մեկնարկելիք քառօրյայի օրակարգ: Ի դեպ, նիստին չէին մասնակցում հանձնաժողովի անդամ ընդդիմադիր պատգամավորները:

Այլ մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930