ՀՀ Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հետեւյալ գրառումն է արել.
«ՀՀ ՊՆ ՌՈ ՕՀ և ՀՕԾ բաժինների աշխատակիցների կողմից ձեռնարկված հատուկ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում այսօր, կաշառք ստանալիս, ձերբակալվել է Շիրակի մարզի Գյումրու տարածքային զինկոմիսարիատի 4-րդ բաժնի պետ, մայոր Արտեմ Արտաշեսի Մարգարյանը։ Կատարվում է քննություն»։