Այսօր Վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանը հրապարակեց ոստիկանությունն ընդդեմ քաղաքացի Էռնեստ Ավանեսովի գործով վճիռը:
Հիշեցնենք, որ ոստիկանությունը դիմել էր Վարչական դատարան անցյալ տարվա սեպտեմբերի 12-ին՝ Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի բարձրացման դեմ բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար Ավանեսովին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով:
Ավանեսովն էլ հակընդդեմ պահանջ էր ներկայացրել՝ ոստիկանության ծառայողների գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու մասին:
Դատավորը վճռեց ՀՀ ոստիկանության հայցն ընդդեմ Ավանեսովի մերժել, Էռնեստ Ավանեսովի հակընդդեմ հայցը՝ ՀՀ ոստիկանության ծառայողների գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու մասին նույնպես մերժվեց:
Կարդացեք նաև
Դատավորը որոշեց Էռնեստ Ավանեսովից հօգուտ ՀՀ պետբյուջեի բռնագանձել 4000 դրամ՝ որպես պետտուրքի գումար, իսկ ՀՀ ոստիկանությունից հօգուտ Էռնեստ Ավանեսովի բռնագանձել 35 հազար դրամ՝ որպես փաստաբանական վճարի գծով դատական ծախսերի հատուցում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ