Լրահոս
Օրվա լրահոսը

Ավետիք Իշխանյանը բերեց Գագիկ Ծառուկյանի օրինակը

Նոյեմբեր 10,2016 21:00

Ապօրինի հարստացումը քրեականացնելու մասին օրենքը կարող է գործել միայն  մի պարագայում` եթե մեր երկիրն ունենա անկախ դատաիրավական համակարգ: Նման կարծիք ունի Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

«Քանի մենք չունենք այդ անկախ դատաիրավական համակարգը եւ այդ ողջ համակարգը գտնվում է նախագահի վերահսկողության տակ, ապա օրենքն ընդունվելու է միջազգային հանրությանն ի ցույց դնելու համար: Այդ օրենքը կարող է աշխատել միայն այն դեպքում, եթե հստակ ցուցում լինի այս կամ այն բիզնեսմենին պատժելու համար, ինչպես, եթե հիշում եք, 2015 թվականին հանրապետության նախագահն ասաց, որ կարող է մարդկանց ուղարկել ստուգման Ծառուկյան Գագիկի տարբեր հաստատությունները:  Եթե որևէ գործարար փորձի ինքնուրույն քայլեր անել, ապա այդ օրենքը չի գործի»,- խորհրդարանում, մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպանը:

Ըստ Ավետիք Իշխանյանի, եթե օրինակ անխա լինեին դատական համակարգի մարմինները` քննչական կոմիտեն, դատախազությունը եւ դատարանները, եւ ցուցումներով չառաջնորդվեին, ապա պատժի կենթարկվեին այն ոստիկանները, ովքեր ցույցերի ժամանակ ծեծի էին ենթարկել խաղաղ ցուցարարներին ու լրագրողներին:

Դիտարկմանը, թե վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունը, նրա կատարած առաջի քայլերը հասարակության մոտ հույսեր են արթնացրել, իրավապաշտպանն ասաց. «Ուրախ եմ, որ մեր հասարակությունը հույսեր ունի, որովհետեւ առանց հույսի ապրելը շատ բարդ է: Բայց արդյո՞ք մի քանի օրվա մեջ մեր իշխանությունների հոգեբանությունը փոխվեց, ես չեմ հավատում»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930