Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացել է ՀՀ արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը

Նոյեմբեր 10,2016 20:21

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի գլխավորությամբ նոյեմբերի 10-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը:

Նիստին մասնակցել են հասարակական խորհրդի անդամներն ու ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Թևան Պողոսյանն ու Էլինար Վարդանյանը. վերջիններս հանդես են եկել օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ իրենց առաջարկություններով:

Ողջունելով խորհրդի անդամներին` Արփինե Հովհաննիսյանն ընդգծել է հասարակական խորհրդի նիստի օրակարգում ներառված հարցերի կարևորությունն ու հրատապությունը:

Օրակարգը հաստատելուց հետո խորհրդի անդամները քննարկել են «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին», ինչպես նաև «Հասարակական կազմակերպությունների մասին»  ՀՀ օրենքների նախագծերը:

Արփինե Հովհաննիսյանը խորհրդի անդամներին առաջարկել է տասնօրյա ժամկետում իրենց դիտարկումները  ներկայացնել Արդարադատության նախարարություն՝ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմավորման սկզբունքների և գործառույթների վերանայման վերաբերյալ:

Նիստի ընթացքում արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը անդրադարձել է «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» օրենքի նախագծին:

Նախագծի քննարկման ժամանակ Արդարադատության նախարարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին անցկացնում Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի անդամները. կոալիցիայի ներկայացուցիչներից երկուսը մասնակցում էին խորհրդի նիստին: Արփինե Հովհաննիսյանը, տեղեկանալով ցույցի մասին, առաջարկել է նրանց ևս ներս հրավիրել՝ նախագծի քննարկմանը մասնակցելու նպատակով: Կոալիցիայի անդամները խորհրդի անդամներին են ներկայացրել իրենց հուզող հարցերը և խոստացել մինչև 2016թ-ի նոյեմբերի 30-ը Արդարադատության նախարարություն ներկայացնել «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ իրենց առաջարկությունների փաթեթը:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930