Լրահոս
Օրվա լրահոսը

Սարիկ Անդրեասյանը` «Երկրաշարժ» ֆիլմում աղետյալներին թալանելու մասին. (Տեսանյութ)

Նոյեմբեր 10,2016 20:12

Նոյեմբերի 10-ին Cinema Star Armenia կինոթատրոնում կայացավ Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը ստեղծվել է իրական փաստերի հիման վրա եւ պատմում է 1988թ դեկտեմբերի 7-ի երկրաշարժի մասին:

Այն Հայաստանի ազգային կինոակադեմիայի կողմից առաջադրվել էր «Օսկարի»` «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում: Ավելի ուշ ֆիլմի ստեղծողները հայտարարություն էին տարածել, թե հոկտեմբերի 7-ին Հայաստանի ազգային կինոակադեմիան Ամերիկյան կինոակադեմիայից ծանուցում է ստացել, որտեղ ասվում է, որ «ֆիլմի ստեղծագործական խմբում չափից շատ են ռուսները, և «Օսկարի» առաջադրվելու համար քիչ է հայերի քանակը»:

Ստեղծագործական կազմը անհամաձայնություն էր հայտնել այդ առիթով:

1 2 3 4

Ասուլիսի ժամանակ այս թեմային էլ անդրադարձ եղավ: Սարիկ Անդրեասյանն ասաց, որ ֆիլմը նկարելիս չեն մտածել «Օսկարի» ներկայացնելու մասին, շատ կարծիքներ են լսել`ազդեցիկ լինելու վերաբերյալ, ցուցադրել տարբեր երկրներում ապրող հայության տարբեր շերտերին:

Ասուլիսին մասնակցում էին ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը, պրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանը, դերասաններ Հրանտ Թոխատյանը, Միքայել Պողոսյանը, Արսեն Գրիգորյանը, Մարինա Միրոնովան, Կոնստանտին Լավրոնենկոն, Իրինա Բեզրուկովան եւ ուրիշներ:

Aravot.am-ը Սարիկ Անդրեասյանից հետաքրքրվեց` ինչո՞ւ է ֆիլմում հատկապես շեշտադրված աղետյալներին թալանելու պահը, չէ՞ որ ամեն ազգի մեջ էլ կա այդ որակը:

Ռեժիսորը պատասխանեց, որ «25 000 մարդ է մահացել, դա 25 000 պատմություն է, որը չես տեղավորի մեկ ֆիլմում…»: Ապա` հավելեց. «Ֆիլմը ստեղծելիս ինքը բազմաթիվ պատմություններ է հաշվի առել, մեկն էլ իրեն պատմել է մի փրկարար:

«Երբ ինքնաթիռում ինձ հարցրին` ինչու ես գնում Գյումրի, ասացի գնում եմ մարդկանց փրկելու, իսկ կողքինս պատասխանել էր, թե ինքն էլ գնում է հարստանալու»,-փրկարարի պատմածը փոխանցեց ռեժիսորը:

Կոնստանտին Լավրոնենկոն էլ նշեց, որ հիշում է, թե ինչ է եղել 1988-ին. «Այդ ժամանակ ես այդքան էլ երիտասարդ տարիքի տղա չէի, բայց արդեն հասցրել էի կորցնել հարազատ մարդկանց, հետեւաբար հասկանում էի, թե ինչ է նշանակում կորուստ»:

Մարիա Միրոնովան ասաց, որ չնայած իր դերը փոքր էր, բայց շատ էր հավանել ու անպայման ցանկանում էր մասնակից լինել նախագծին: Նրա ձեւակերպմամբ, սցենարը ուժեղ էր եւ ազդեցիկ, քանի որ փորձությունների ֆոնի վրա մարդկանց ճակատագրերի փոփոխման մասին էր խոսք գնում:

Սաբինա Ախմեդովան էլ նշեց, որ իր համար թանկ է «Երկրաշարժը»; Ըստ դերասանուհու, իրականում ֆիլմը ոչ թե աղետի մասին է, այլ մարդկային գթասրտության ու նաեւ այն մասին, որ դժբախտության ժամանակ մարդիկ համախմբվում են, միավորվում:

Դերասանները շեշտեցին, որ ողջ ցավն անցկացրել են իրենց միջով ու վերապրել աղետի սարսափները:

Aravot.am-ը նաեւ հետաքրքրվեց`այնուամենայնիվ, ինչու է ֆիլմը կառուցված այնպես, որ բոլոր փրկարարները ռուս են ու միայն մեկ ֆրանսիացի է նշմարվում, մինչդեռ երկրաշարժի օրերին ողջ աշխարհն է Հայաստանին ձեռք մեկնել: Ի պատասխան Ռուբեն Դիշդիշյանը նշեց. «Ճիշտ չի լինի հաշվել, թե ով քանի տոկոսով է օգնել, ֆիլմում երեւում է, որ ամբողջ աշխարհն է մեր կողքին եղել: Այստեղ կարեւորը պատմությունն է»:

«Երկրաշարժ» ֆիլմի  մասին առաջիկայում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930