«Այդ նախաձեռնության շուրջ առաջացած դժգոհության առաջին պատճառն այն է, որ մեր հասարակությունը շատ պառակտված է եւ սոցիալական համերաշխության մթնոլորտն ի սպառ բացակայում է: Այսինքն` մենք, որպես ազգ, այս 25 տարիների ընթացքում համախմբվելու եւ միասնանալու փոխարեն, չունենք այն գիտակցությունը որ ընդհանուր սոցիալական նպատակներ ունենք: Այդ հազար դրամն այն գումարը չէ, որ մեծ ազդեցություն ունենա յուրաքանչյուրի գրպանի համար», -մեկնաբանելով զինծառայողներին եւ նրանց ընտանիքներին օգնելու նպատակով յուրաքանչյուր աշխատողից 1000 դրամ պարտադիր կերպով գանձելու` ՊՆ-ի նախագծի շուրջ առաջացած դժգոհությունները «Առավոտի» հետ զրույցում ասաց հրապարակախոս, սոցապ նախկին փոխնախարար Կարինե Հակոբյանը:
Արդեն քանի օր է այս նախագծի շուրջ քննարկումներ են ընթանում եւ որքան էլ այս նախաձեռնությունը առնչվում է բանակին, մեր սահմանները պահող զինվորին ու նրա ընտանիքին, այդուհանդերձ նախագիծը հասարակության շրջանում դժգոհության ալիք է բարձրացրել եւ ներառյալ սոցցանցերում` դարձել քննադատության առարկա:
Նյութի մանրամասները կարդացեք տպագիր «Առավոտի» վաղվա համարում:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ