Ղազախ քաղաքի շտապ օգնության կայանի բժիշկ, Ադրբեջանի Հելսինկյան ասամբլեայի Աստաֆա-Ղազախ մասնաճյուղի նախագահ Խամիս Մասիմովը ֆեյսբուքյան իր էջում քննարկման է դրել Շվեդիայում բնակվող Վահե Ավետյանի Բաքու մեկնելը:
Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային բաժանմունքի ղեկավար, նոյեմբերյանցի գրող Սամվել Բեգլարյանը Վրաստանի Թեքալի գյուղում նախկինում կայացած քննարկումների ժամանակ բազմիցս հանդիպել է Խամիս Մասիմովին:
Ս. Բեգլարյանը խիստ բացասական է ընդունել Վ. Ավետյանի Բաքու գնալը: Այդ կապակցությամբ նա Խ. Մասիմովի ֆեյսբուքյան էջում դիմել է Մասիմովին . «Ես հարգում եւ հավատում եմ Ձեզ: Եթե դուք եւ էլի ինչ-որ մեկը հավանություն է տալիս «խաղաղարար» Վահեի գործողություններին, ուրեմն ես Ձեզ հրավիրում եմ Հայաստան: Նախապես հայտնեք, հարգելի պարոն Խամիս, եւ ես ձեզ կդիմավորեմ սահմանին: Անձնագրի, քաղաքացիության հարց չկա, կլինեք մեր հյուրը, կզբոսնենք, խաղաղություն կկերտենք, կվերադառնաք»:
Խամիս Մասիմովը պատասխանել է .«Սամվել ջան, ողջունում եմ Ձեզ: Գալու թույլտվությունը պետք է տա Հայաստանի կառավարությունը: Եթե թույլտվություն տան, ուղեւորության հետ կապված խնդիրներ հավանաբար չեն լինի»:
Կարդացեք նաև
Սամվել Բեգլարյանը Մասիմովին գրել է. «Ես կփորձեմ»:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ