Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Շավարշ Քոչարյան. Բաքվի զորավարժություններն ընդամենը ուժի ցուցադրություն է (Տեսանյութ)

Նոյեմբեր 10,2016 16:37

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանից հետաքրքրվեցին, թե հնարավո՞ր է Ադրբեջանը կրկին պատերազմ սկսի, հաշվի առնելով, որ այս օրերին նա մեծամասշտաբ զորավարժություններ է անցկացնում:

«Առավել եւս Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի հանդիպումներից հետո նմանատիպ զորավարժությունների անցկացման համար ադրբեջանցիները 40 օր առաջ պետք է դիմեին, ինչը չեն արել: Դա կրկին խոսում է այն մասին, որ Բաքուն շարունակում է, ըստ էության, տորպեդահարել Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները կյանքի կոչելը»,- ասաց պարոն Քոչարյանը:

Շավարշ Քոչարյանի խոսքերով, մենք պետք է միշտ պատրաստ լինենք հակառակորդի կողմից ցանկացած քայլի, «առավել եւս ապրիլյան դեպքերից հետո»:

Պարոն Քոչարյանի համոզմամբ, Բաքվի զորավարժություններն ընդամենը ուժի ցուցադրություն են. «Մյուս կողմից, Ադրբեջանը խնդիր ունի, որովհետեւ այն, ինչ հրամցվում էր իր հասարակությանը եւ այն պատկերացումը, որն ուներ այդ երկրի ղեկավարությունը, ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ դա ամենեւին էլ այդպես չէ:

Հարցին, թե ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին, ըստ մեկնաբանությունների, այդքան էլ չի հետաքրքրում մեր տարածաշրջանը, պարոն Քոչարյանն ասաց, որ այդ հարցով տարբեր, իրարամերժ գնահատականներ կան:

Մանրամասները` տեսանյութում

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930