Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԲ-ն՝ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին օրենքի վերաբերյալ

Նոյեմբեր 10,2016 16:30

Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցումների իրականացումը լինելու է թափանցիկության բարձրագույն ստանդարտներով, որպեսզի ապահովեն հասարակության մոտ վստահությունը համակարգի նկատմամբ: Յուրաքանչյուր քաղաքացի կարողանալու է առցանց տեսնել, թե որքան գումար հավաքվեց, որքան եկամուտ ապահովվեց և որ զոհված կամ վիրավորված զինվորի ընտանիքը ստացավ հատուցում:

Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո առնվազ 5 տարի Կենտրոնական բանկն անվճար կառավարելու է հիմնադրամի միջոցներն ու իրականացնելու է ադմինիստրատիվ գործառույթները: Դա ապահովելու է, որ հավաքված գումարներն ամբողջությամբ փոխանցվեն զոհված և վիրավորված զինվորների ընտանիքներին:

Հիմնադրամի միջոցների կառավարման արդյունքում ստացված տոկոսները իրականում հնարավորություն են տալու զգալի չափով ավելի շատ հատուցում կատարել, քան փաստացի հավաքվելու է:

Հիմնադրամին նվիրաբերություն կատարելը դառնալու է չափազանց դյուրին, և օգտագործվելու են տեղեկատվական տեխնոլոգիաների նորագույն միջոցները (այժմ աշխատանքներ են իրականանում համակարգի ծրագրավորման ուղղությամբ):

 

ՀՀ ԿԲ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գրիգոր says:

    Չգիտեն էլ ինչ պատրվագով ու ձևով շարքային աշխատողներին քամեն: Սեփական բիզնեսներին հարկային արտոնություններ են տալիս, իսկ աշխատավոր ժողովրդին խեղդում նորանոր հարկերով և տուրքերով:

    Մնում է արդեն ճանապարհներին անկապ պոստեր շարեն ու շարքային քաղաքացիներին թալանեն:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930