Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ի գիտություն Մոսկվա – Երևան ավտոբուսի տուժած ուղևորների

Նոյեմբեր 10,2016 16:27

2016թ. հոկտեմբերի 24-ին ՌԴ Հյուսիսային Օսեթիայում՝ Բեսլան քաղաքից 6 կմ հեռավորության վրա, տեղի ունեցած Մոսկվա – Երևան ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսի վթարի հետևանքով զոհված և տուժած ՀՀ քաղաքացիներին ու նրանց ընտանիքներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու նպատակով ՀՀ վարչապետի 2016թ. նոյեմբերի 9-ի N 1041-Ա որոշմամբ ստեղծվել է հանձնաժողով, որը գլխավորում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ վերոնշյալ երթուղու ուղևորները և զոհվածների հարազատները օգնությունն ստանալու համար կարող են դիմել նախարարություն՝ Ք Երևան, Նալբանդյան 28 հասցեով: Կոնտակտային հեռախոս՝ + 374 (10) 59-00-24 (Իրավաբանական վարչություն):

 

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների  նախարարության հասարակության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930