Լրահոս
Օրվա լրահոսը

Լուսինե Սահակյան. «Այս պարագայում Պերմյակովի ներկայության ապահովումը գրեթե անհնար է դարձել» (Տեսանյութ)

Նոյեմբեր 10,2016 16:21

Վերաքննիչ քրեական դատարանում Ավետիսյանների սպանության գործով դատավճռի բողոքի քննության նիստից հետո Ավետիսյանների իրավահաջորդի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը պատասխանեց լրագրողների հարցերին:

«Պերմյակովի վարքագծի հետ կապված ինձ համար տարօրինակ ոչինչ չկար այս դատական նիստում, որովհետեւ առաջին ատյանի դատարանում էլ լրագրողները հնարավորություն ունեցել են դիտարկել նրա վարքագծում տատանումները: Բացի դրանից ինքը իրեն պահում էր այնպես, որ ըստ էության, իրեն ամենեւին իր դատավարությունը չէր հետաքրքրում, թե ինչ կլինի, որովհետեւ փորձաքննության ընթացքում նա նշեց, որ ինքը պատրաստ է արդեն, ինքը շատ լավ հասկանում է, որ ցմահ դատապարտելու են իրեն եւ ինքը պատրաստ է դրան: Այս վարքագիծը դրանով է պայմանավորված: Եվ իր հակասական վարքագիծը, որ ամեն ինչին միանում է, ոչ մի բանին չի առարկում, բողոքներին համար, պայմանավորված է իր առողջական վիճակով եւ նաեւ նրանով, որ իր համար տարբերություն չկա, թե ինչ կլինի»,- ասաց նա:

Հետաքրքրվեցինք, թե անհրաժեշտություն կա՞, որ Պերմյակովը ներկայանա դատարան, Լուսինե Սահակյանը պատասխանեց. «Իհարկե՛, շատ կարեւոր է նրա ներկայությունը դատարանում, բայց մենք հասկանում ենք, որ արտառոց դատական նիստ է, որ անձը հանձնված չէ Հայաստանի Հանրապետությանը եւ դատվում է Հայաստանի Հանրապետության դատարանի կողմից: Եթե ուրիշ պարագայում ամբաստանյալի ներկայության հարցը այլ կերպ կարող էր լուծվել, ապա այս պարագայում նրա ներկայության ապահովումը գրեթե անհնար է դարձել, որովհետեւ միայն իր ցանկության պարագայում կարող է այդ հարցը լուծվել: Այդ հարցը բարձրացվեց, թե ի՞նչ պետք է անել, բերման ենթարկե՞լ, իսկ ո՞վ է այդ բերման ենթարկողը լինելու, ինչպե՞ս եք պատկերացնում, որ ռուսական ռազմաբազայի տարածքից ինչ-որ մեկը կարողանա բերման ենթարկել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930