Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Լավրովը հիմքեր ունի այդպես ասելու. Թուրքիան մեծ ազդեցություն ունի Ադրբեջանի վրա». Նիկոլայ Ռիժկով

Նոյեմբեր 10,2016 16:14

Aravot.am-ը ՀՀ ԱԺ-ի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ, հայտնի պետական գործիչ, ՀՀ ազգային հերոս Նիկոյալ Ռիժկովին խնդրեց մեկնաբանել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն այն մասին, թե «Թուրքիան կարող է դրական դերակատարում ունենալ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում»:

«Կարծում եմ՝ Լավրովը հիմքեր ունի այդպես ասելու… Թուրքիան մեծ ազդեցություն ունի Ադրբեջանի վրա: Կարծում եմ՝ դա ասելուց Լավրովը նկատի ուներ, որ որոշակի ցանկությանն դեպքում Ադրբեջանը կարող է հարցը լուծել Թուրքիայի հետ՝ միայն այդպես»,-մեզ հետ զրույցում ասաց Նիկոյալ Ռիժկովը:

Հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչ կարծիք ունի այն պնդման մասին, թե ռուս-թուրքական մերձեցման համատեքստում Թուրքիան կարող է ճնշում գործադրել ՌԴ-ի վրա՝ Արցախյան հակամարտության հարցում Ադրբեջանին զիջումներ անելու նպատակով: «Մենք ի՞նչ գործընկեր Թուրքիայի հետ: Դա համագործակցություն չէ, Թուրքիան ՆԱՏՕ-ում է, իսկ մենք բոլորովին այլ տեղում ենք: Չեմ կարծում, որ մենք Թուրքիայի հետ այնպիսի գործակցություն ունենք, որ ներազդենք ինչ-որ հարցերի վրա»,-պատասխանեց Նիկոլայ Ռիժկովը:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930