Լրահոս
Օրվա լրահոսը

Գազի գինը Հայաստանում և այլ երկրներում (աղյուսակ)

Նոյեմբեր 10,2016 15:24
hashvich

Ինչպես հայտնի է, ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախատեսում է որոշում կայացնել Հայաստանում բնական գազի սակագինը իջեցնելու մասին: Արդյունքում բնակիչ-բաժանորդների համար 1 խորհանարդ մետր բնական գազը կարժենա 139 դրամ (0,29 ԱՄՆ դոլար), իսկ սոցիալապես անապահով (նպաստառու) ընտանիքների համար՝ 100 դրամ (0,21 ԱՄՆ դոլար): Վերամշակող տնտեսությունների ու ջերմոցների համար գազի 1000 խորհանարդ մետրը կարժենա 212 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, իսկ մյուս ձեռնարկությունների համար 242 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

Այդ կապակցությամբ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» մեկտեղել և հանրության դատին է ներկայացնում հետխորհրդային 6 հանրապետություններում (որոնք ԵՄ Արևելյան գործընկերության անդամ են) գործող գազի սակագների համեմատական աղյուսակը:
Ըստ այդմ, ստացվում է, որ Հայաստանի բնակիչները ռուսական գազի դիմաց վճարում են մոտավորապես նույնքան, որքան նույն ռուսական գազի դիմաց վճարում են Ուկրաինայում՝ ի հեճուկս ռուս-ուկրաինական սրված հարաբերությունների և այն հանգամանքի, որ Ուկրաինան, ի տարբերություն Հայաստանի, գազի ներմուծման այլընտրանք չունի:
Հայաստանից ավելի թանկ է բնական գազը Մոլդովայում, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ Մոլդովա ռուսական գազը հասնում է բավականին երկար տռանզիտի միջոցով: Իսկ ահա Ռուսաստանի դաշնակից Բելառուսի բնակիչները, ձմռան ամիսներին, բնական գազի դիմաց վճարում են հայաստանցիներից 6-7 անգամ քիչ:

Մանր սպառող Խոշոր սպառող Գազը ներմուծվում է՝
Մոլդովա 295$ 307$ Ռուսաստան
Հայաստան 210$ – 292$ 212$ – 242$ Ռուսաստան, Իրան*
Ուկրաինա 270$ 270$ Ռուսաստան
Վրաստան 206$ 152.2$ Ադրբեջան, Ռուսաստան**
Ադրբեջան 60$ 47$ Սեփական և Ռուսաստան***
Բելառուս 41$**** 53$ – 196.7$ Ռուսաստան

pic-arm

*-Գոյություն ունի Հայ-Իրանական «գազ էլեկտրականության դիմաց» բարտերային պայմանագիրը, ըստ որի Իրանից եկող գազը վերածվում է էլեկտրաէներգիայի Երևանի ՋԵԿ-ում և մեծ մասը վերադառնում է Իրան: Հետևապես իրանական գազը որևէ ներդրում չունի ՀՀ-ում բնական գազի գնագոյացման մեջ:

**-Վրաստանի գազային պահանջները հիմնականում բավարարում է Ադրբեջանը, սակայն լինելով գազի տարանցիկ երկիր Վրաստանը որպես վճար ստանում է Հայաստան մատակարարվող ռուսական գազի 12%-ը:

***-Ադրբեջանը գազ արտահանող երկիր է, սակայն ներքին դեֆիցիտը բավարարելու համար ստիպված է ներկրել ռուսական գազ: Այն կազմում է տարեկան մոտ 2 մլրդ. խորանարդ մետր:

****-Բելառուսում գազի նշված սակագինը գործում է ձռան ամիսներին: Բացի այդ, սոցիալական որոշ խմբերի համար գործում են լրացուցիչ սուբսիդիաներ:

 

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930