Լրահոս
Օրվա լրահոսը

Նվազագույն աշխատավարձ ստացողից զինծառայողներին աջակցություն ցուցաբերելու 1000 դրամը չեն ուզի (Տեսանյութ)

Նոյեմբեր 10,2016 15:20

«Ցանկացած ապահովագրական համակարգ, բնականաբար, ենթադրում է որոշակի վճարումներ: Իսկ ամենակարեւոր սկզբունքը, որն առաջարկվում է ներկայացված նախագծով, ներդնել հնարավորինս գումարներ եւ նաեւ կառավարման միջոցով ավելացնել այդ գումարները»,- այսօր մեկնաբանելով

զինծառայողներին աջակցություն ցուցաբերելու ծրագիրը, ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Կառավարության նիստից հետո, լրագրողների հարցին ի պատասխան, թե ինչո՞ւ են այդ գումարները քաղաքացիներից պահվելու, ինչո՞ւ պետությունը չի հոգում բանակի խնդիրները, պարոն Ասատրյանն ասաց, որ այդ ծրագրով ոչ թե բարեգործական, այլ ապահովագրական համակարգ է նախատեսվում ներդնել, որով յուրաքանչյուր աշխատող քաղաքացի ամսական պետք է վճարի 1000 դրամ:

Ըստ նախարարի, դրանով համակարգին լուծում է տրվում զոհված կամ վիրավոր զինծառայողների ու նրանց ընտանիքների սոցիալական խնդիրներին: Ըստ նրա՝ նվազագույն աշխատավարձ ստացողների վրա բեռը չի կարող ընկնել այս առումով, իսկ մնացած աշխատավարձերի դեպքում նախատեսված է ամսական 1000 դրամ պարտադիր վճար:

Հարցին, թե ինչո՞ւ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերից ավելի պահում չի արվում, նախարարը պատասխանեց. «Դրանք մոտեցումներ են, այսինքն՝ դուք էլ եք ինչ-որ մոտեցում առաջարկում, որոնք կարող են քննարկումների փուլ անցնել»:

Մանրամասները` տեսանյութում

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930