Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզ բարդ բանակցություններ են սպասվում եւ լուրջ, մտահոգիչ խնդիրներ կան». Օսկանյանը՝ ԼՂՀ խնդրի մասին

Նոյեմբեր 10,2016 14:54

Այսօր հրավիրած ասուլիսում «Համախմբում» կուսակցության առաջնորդ, պատգամավոր Վարդան Օսկանյանը անդրադարձավ 3 կարեւոր հարցերի՝ տնտեսություն, ԼՂՀ հիմնահարց եւ ՀՀ-ի տեղն ու դերը տարածաշրջանում:

ԼՂՀ հարցին անդրադառնալով՝ նա ասաց. «Մեզ բարդ բանակցություններ են սպասվում եւ լուրջ, մտահոգիչ խնդիրներ կան: Մեր հիմնական խնդիրն այսօր պետք է լինի, որ մենք արդեն բանակցային փաստաթղթում ամրագրված ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքից անցնենք արդեն շատ ավելի գործնական՝ արդեն 25 տարի այդ իրավունքի կիրառված լինելու փաստի քննարկման: Սա հնարավոր է անել ճիշտ դիվանագիտության դեպքում: Մենք երբեք չպետք է թույլ տանք, որ միջնորդները փորձեն շեղեն քննարկումների թեման եւ տանեն դեպի տարածքների վերադարձ: Սա շատ վտանգավոր ճանապարհ է լինելու: Մեր խնդիրն է լինելու շեշտադրումները ճիշտ դնել: Դրա համար նախաձեռնությունը պետք է մերը լինի»:

Ըստ Օսկանյանի, մի բանում մենք պետք է համոզված ու վստահ լինենք՝ վերջապես այդ շեշտադրումների պարտադրումը եւ ընդհանրապես ԼՂՀ հարցի լուծման բանալին գտնվում է միայն եւ միայն Երեւանում եւ Ստեփանակերտում եւ մենք ինքներս պետք է որոշենք մեր հայրենիքի սահմանները:

Խոսելով ՀՀ-ի՝ տարածաշրջանում տեղի եւ դերի մասին, նա ասաց, որ մեր շուրջը միջանցքներ, առանցքներ են ձեւավորվում, տրանսպորտային նոր ուղղություններ, մի բան ակնհայտ է՝ մենք իսպառ բացակայում ենք այդ բոլորից: Սա շատ վտանգավոր է. «Կոմպլեմենտարիզմը, որպես մեր արտաքին քաղաքականության հայեցակարգային հենք, պետք է հետ վերադարձվի եւ մենք պետք է վերանայենք, առաջնային դարձնենք Վրաստանի հետ մեր հարաբերությունների խորացումը՝ ընդհուպ մինչեւ ինտեգրացիոն գործընթացների սկսումը: Մեզ համար սա ամենաճիշտ եւ ամենաիրականանալի քայլն է, այնտեղ է գտնվում այս տարածաշրջանում մեր ներգրավման բանալին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930