Սերբիայի Նովի-Սադ քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի ակումբային առաջնության 4-րդ տուրում Լեւոն Արոնյանի OR Padova-ն 5,5-0,5 հաշվով հաղթեց Crvena Zvezda-ին եւ ընթանում է 6-րդ հորիզոնականում: Արոնյանը երկրորդ խաղատախտակի առջեւ պարտության մատնեց Բոսկո Աբրամովիչին:
Կանանց պայքարում, Ugra Chess Club-ը, որի կազմում է Լիլիթ Մկրտչյանը, թեեւ 1,5-2,5 պարտվեց Monte-Carlo-ին՝ (Լիլիթը միավորը բաժանեց Մարիա Մուզիչուկի հետ), սակայն թիմային հաշվարկով 2-րդն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ eurochesscup.com-ի