Բոլոր երկրներն էլ զենք են վաճառում, հետո՞ ինչ: Դա չի նշանակում, թե Ռուսաստանը հատուկ վաճառում է նրա համար, որ Ղարաբաղում կռիվ լինի»,-այսօր ԱԺ-ում ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 28-րդ նիստի շրջանակում լրագրողների հետ զրույցում ասաց միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ, հայտնի պետական գործիչ Նիկոլայ Ռիժկովը՝ անդրադառնալով ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելուն:
Խոսելով Արցախյան հակամարտության մասին՝ նա նշեց. «Պետք է արագ լուծել ԼՂ հարցը, որպեսզի ամեն ինչ լինի իր տեղում»:
Անդրադառնալով ՀՀ նոր կառավարությանը՝ Նիկոլայ Ռիժկովն ասաց. «Հայաստանի գլխավոր խնդիրը սոցիալ-տնտեսական կյանքն է: Բնակչության 30 տոկոսն աղքատ է: Դա վատ է…նոր վարչապետ ունեք, նոր թիմ է հավաքվել: Հուսով եմ՝ կգտնեք տնտեսությունը զարգացնելու ուղին»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ