Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Իրականացվել է ընդերքի ոլորտում առկա վիճակի համալիր վերլուծություն

Նոյեմբեր 10,2016 14:36

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը վարչապետի հանձնարարականի շրջանակներում իրականացրել է համալիր վերլուծություն՝ ընդերքի ոլորտում առկա վիճակի վերաբերյալ։

Համաձայն էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ընդերքի պետական տեսչության պետ Անուշավան Այվազյանի, վարչապետի հանձնարարականը ընդերքի ոլորտի համալիր վերլուծության վերաբերյալ պատրաստ է և սահմանված ժամկետում կներկայացվի կառավարությանը։ Հանձնարարականից հետո, ըստ Ա.Այվազյանի, կատարվել է բավական մեծածավալ աշխատանք.

-Վերլուծության մեջ ընդգրկվել են ընդերքի ոլորտում գործող բոլոր կազմակերպությունները։

Մասնավորապես, դասակարգվել են Հայաստանում առկա հանքավայրերը, ըստ մետաղական և ոչ մետաղական արդյունահանման։ Նույն սկզբունքով առանձնացվել են նաև երկրաբանական ուսումնասիրություններ կատարող կազմակերպությունները։ Իրականացվել է տրված թույլտվություններին համապատասխան կնքված պայմանագրերի կատարման ընթացքի վերաբերյալ վերլուծություն։ Որպես հիմք ընդունվել է այս տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ գործող հանքային իրավունք ստացած ընկերությունների պայմանագրերով նախատեսված ծավալների և 2015թ. ընթացքում փաստացի մարված պաշարների ծավալների համեմատականը։ Վերլուծության արդյունքում հնարավորություն է ստեղծվում հստակեցնել, թե ոլորտում գործող ընկերություններն ինչպես են կատարում իրենց պայմանագրային պարտավորությունները։

Իրականացված աշխատանքների շրջանակներում կատարվել է շուրջ 30 անուն ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունահանման ծավալների համալիր վերլուծություն, ինչը թույլ է տալիս ստանալ ամբողջական պատկեր՝ առանձին հանքատեսակների կտրվածքով։ Ուսումնասիրվել են նաև 2015թ. ընթացքում իրականացված ստուգումների արդյունքում արձանագրված պայմանագրային խախտումները, առանձնացվել են պարտավորությունների կատարման առումով առկա հիմնական թերությունները։

Նշենք նաև, որ այսօր Հայաստանում տրված է մետաղական և ոչ մետաղական հանքավայրերի արդյունահանման 445 և երկրաբանական ուսումնասիրության 47 թույլտվություն։ Շահագործվում է 262 հանքավայր։

 

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930