Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի հարաբերություններն այնքան են վատացել, որ դրանից այն կողմ էլ տեղ չկա». Նիկոլայ Ռիժկով

Նոյեմբեր 10,2016 14:32

ԱԺ-ում այսօր ՌԴ Դաշնային ժողովի եւ ՀՀ ԱԺ-ի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 28-րդ նիստի շրջանակում միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ, հայտնի պետական գործիչ Նիկոլայ Ռիժկովը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԱՄՆ նախագահի ընտրություններին:

«Քլինթոնն ակնհայտ հակառուսական դիրքորոշում էր որդեգրել եւ հայտարարում էր, որ Ռուսաստանը վատն է, որ մեր երկրի ղեկավարությունը վատն է: Մեզ մոտ նրա հանդեպ «հակաթույն» էր ձևավորվել, իսկ Թրամփը ագրեսիվ հայտարարություններ չի արել»,-ասաց նա՝ նկատելով, որ Ռուսաստանի բնակչության մեծ մասը սատարել է Դոնալդ Թրամփին:

Ըստ Ռիժկովի՝ Ուկրաինայում աղոթում էին, որ ԱՄՆ նախագահ ընտրվի Հիլարի Քլինթոնը, որովհետեւ նրա ընտրվելով միայն կպահպանվեր ԱՄՆ-ի դիրքորոշումը Ուկրաինայի խնդրում. «Թրամփի ընտրվելը մեծ հարված էր Ուկրաինայի համար»:

Ռիժկովը վստահ է, որ Թրամփի ընտրվելով Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների բարելավման ուղղությամբ քայլեր կիրականացվեն. «Մեր հարաբերություններն այնքան են վատացել, որ դրանից այն կողմ էլ տեղ չկա»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930