Ադրբեջանում պատրաստվում են փոփոխություններ մտցնել «Ռազմական դրության մասին» օրենքում և թույլատրել ռազմական գրաքննությունը: Այս մասին հաղորդում է ԱՊԱ գործակալությունը:
«Ռազմական դրության մասին» օրենքի փոփոխության օրինագիծը նախատեսվում է առաջին ընթերցմամբ քննարկել երկրի խորհրդարանում:
Փոփոխության մեջ նշվում է, որ ռազմական գրաքննություն կարող է թույլատրվել, եթե երկրում սահմանվի ռազմական դրություն: Դա ենթադրում է, որ ԶԼՄ-ները նախապես պետք է համաձայնեցնեն իրենց նյութերը ռազմական գերատեսչությունների, պետական մարմինների և պաշտոնատար անձանց հետ: Բացի այդ, նոր փոփոխությամբ վերահսկողություն կսահմանվի նամակագրությունների, հեռուստա-ռադիոհեռարձակումների, հեռուստա-ռադիոբանակցությունների վրա՝ կանխելու համար պետական գաղտնիք պարունակող հաղորդագրությունների արտահոսքը:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ