Երևանի Հալաբյան և Մարգարյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2016 թվականի նոյեմբերի 11-ից Երևան քաղաքի Հալաբյան և Մարգարյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Փոփոխության արդյունքում Հալաբյան փողոցով նշված խաչմերուկ մոտեցող հատվածներում երկու կողմերից հանդիպակաց երթևեկության հոսքերը բաժանող առանցքային կրկնակի հոծ գծանշման տեղափոխության միջոցով կկազմակերպվի ևս մեկ՝ 4-րդ երթևեկելի գոտի, որի շնորհիվ հնարավոր կլինի հետադարձը և դեպի Մարգարյան փողոց ձախ շրջադարձը կատարել առանձնացված գոտուց՝ չխոչընդոտելով ուղիղ երթևեկող տրանսպորտային միջոցներին:
Կարդացեք նաև
ՀՀ ոստիկանություն